Վաղուց ի վեր այսպես էր ընդունված. եթե Միլլերովո տանող ճանապարհով կազակը գնում էր մենակ, առանց ընկերների, ապա բավական էր, որ ուկրաինացիներին հանդիպելիս ճանապարհ չտար նրանց, ուկրաինացիները ծեծում էին նրան:
Ծաղիկներս շատ էին փարթամացել, ու ծաղկամաններն արդեն փոքր էին նրանց համար: Իրիկունը մտա ծաղկի խանութ, որ նոր ծաղկաման ու հող գնեմ: Դեռ դռների մեջ էի, երբ ներսից ծանոթ աղմուկ լսվեց: Առաջացա ու ինչ տեսնեմ...
Պարտվեցինք, երբ 7-8-րդ դասարաններից սկսած՝ տղաները ամաչեցին դաս սովորելուց ու գրատախտակի մոտ գնալուց, որովհետև դասարանի «լավերը»՝ տղա թե աղջիկ, ծաղրում էին, իսկ դասից չփախչողին՝ ղզիկ անվանում:
Երբ շատ անգամ խոսվում է տաճկահայոց թշվառությանց մասին, թե ինչո՞ւ նրանք չեն ընդդիմանում քրդերին, այլ թույլ են տալիս իրանց կողոպտել-միշտ լսում ենք այսպիսի պատասխան. «Ի՞նչ անեն ողորմելիքը, երբ նրանց թույլ չէ տված զենք կրել և իրանց պաշտպանել»:
Եթե քեզ թագադրել են, բայց թագը գլխիդ մեծ է եկել, ապա այն սկզբում կընկնի աչքերիդ, և դու ոչինչ չես տեսնի: Հետո այն կիջնի ականջներիդ, և դու ոչինչ չես լսի: Հետո այն սահելով կիջնի շուրթերիդ, և դու ոչինչ չես կարողանա ասել:
Երջանկությունը շուկայում չի վաճառվում։ Գուցե կարող ես գնել լավ անկողին, բայց չես կարող գնել հանգիստ քուն: Միգուցե դու կարող ես գնել ամենաթանկ գեղեցիկ տունը, բայց չես կարող գնել երջանիկ տուն:
Հիմա ավելի հաճախ եմ մտածում սահմանին կանգնած զինվորի մասին: Նույնիսկ ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞վ ավելի օգտակար կլինեի Հայաստանին՝ վրձնո՞վ, թե՞ զենքով… Բոլոր խոսակցությունները դառնում են անհեթեթ ու անկարևոր, եթե սահմանը պաշտպանված չէ, եթե հողդ կամ անկախությունդ կորցնելու վտանգ կա:
«Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը...